Radisson Blu Hotel, Yerevan

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԲԻԶՆԵՍ


«Քարլսոն Ռեզիդոր» հոթելների խումբն իր «Պատասխանատու բիզնես» ծրագիրը մեկնարկել է 2001թ.: Այն առանձնակի ուշադրություն է դարձնում հյուրերի և աշխատակիցների առողջությանն ու անվտանգությանը, հասարակության մեջ և ընկերությունում հասարակական և էթիկական նորմերի հետևելուն, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանմանը:
 

«ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԲԻԶՆԵՍ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԳՐԿՈՒՄ Է 

  • Հյուրանոցների սեփականատերերի հետ համագործակցելով՝ նորարարական լուծումներ գտնել՝ ուղղված տնտեսական, բնապահպանական և սոցիալական խնդիրների լուծմանը
  • Մատակարարներին և ներդրողներին ժամանակին, ճշգրիտ և թափանցիկ կերպով տեղեկատվություն տրամադրել Պատասխանատու բիզնեսի ռիսկերի ու հնարավորությունների վերաբերյալ
  • Փորձել ձեռք բերել շրջակա միջավայրը քիչ վնասող ապրանքներ
  • Պահանջել մենեջերներից առաջնորդվել տեղական և միջազգային օրենսդրությամբ, հատկապես հետևել աշխատանքային օրենսգրքին, առողջության և անվտանգության, մարդու իրավունքների և շրջակա միջավայրի վերաբերյալ օրենքներին
  • Այս ծրագրի շրջանակում ակտիվ մասնակցություն և աջակցություն ցուցաբերել թե՛ միջազգային, թե՛ տեղակա մակարդակով:
  • Բարձրացնել հյուրանոցի կարողությունն էներգետիկայի, ջրի, քիմիական նյութերի ու ռեսուրսների սպառման և թափոնների արտադրության ոլորտներում՝ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը նվազեցնելու նպատակով:
  • Մշտապես աջակցել World Childhood Foundation ընկերությանը, որը օգնում է երեխաներին աշխարհով մեկ: Այն հիմնադրվել է 1999թ. Շվեդիայի թագուհի Սիլվիայի կողմից:
 

ԲԻԶՆԵՍ ԷԹԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

  • Մենք հարգում ենք օրենքը:
  • Մենք հարգանք են ցուցաբերում բոլոր անձանց նկատմամբ բոլոր իրավիճակներում:
  • Մենք մտածում ենք բարոյապես:
  • Մենք ազնիվ ենք գործում:
  • Մենք որևիցե պատճառով խտրականություն չենք ցուցաբերում ինչ-որ մեկի հանդեպ:
  • Մենք անկեղծ ենք և թափանցիկ