Radisson Blu Hotel, Yerevan

ՍԵՆՅԱԿՆԵՐ


ՆՈՐԱՈՃ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀՅՈՒՐԱՆՈՑՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՀԱՄԱՐՆԵՐ ՇԼԱՑՈՒՑԻՉ ՏԵՍԱՐԱՆՆԵՐՈՎ

Երևանի Ռեդիսսոն Բլու հյուրանոցն ունի 142 սենյակ` ներառյալ հաշմանդամների համար նախատեսված 2 սենյակ և 19 լյուքս՝ բարձրակարգ հարմարություններով և գեղեցիկ տեսարանով: Ներքին դիզայնն իր մեջ ներառում է հայկական մշակույթին յուրահատուկ նախշեր, բնական քարի և փայտի համադրություն, ինչպես նաև
հանգստացնող գունային պալիտրա: Օգտվե՛ք այնպիսի ժամանակակից հարմարություններից, ինչպիսիք են անհատական օդակարգավորումը, աշխատասեղանը և բարձր արագությամբ անվճար ինտերնետը, առանձնահատուկ վերաբերմունք և լոգանքի խնամքի պարագաներ՝ ձեր հարմարավետ հանգստի համար: Մեր երևանյան հյուրանոցի բոլոր սենյակները առաջարկում են հիասքանչ տեսարաններ դեպի Հաղթանակի Զբոսայգի, արևելյան հատվածը նայում է Արենի լճին, իսկ արևմտյան հատվածը քաղաքի կենտրոնին և վեհորեն վեր խոյացող Արարատ Լեռանը: